ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Պաշտոնական հայտարարություն Վորլդ Վիժն Հայաստանից

Պաշտոնական հայտարարություն Վորլդ Վիժն Հայաստանից
10.02.2017 | 12:34

Հարգելի գործընկերներ,

Վորլդ Վիժն Հայաստանը տեղեկացնում է, որ օրեր առաջ անհայտ անձինք Երևանում այցելել են մի քանի բնակարաններ` Վորլդ Վիժնի անունից խոստանալով վճարել կոմունալ վարձերը:

Խորապես անհանգստացած լինելով ստեղծված իրավիճակով` Վորլդ Վիժն Հայաստանը հաղորդում է տվել տեղի ունեցած զանգերի մասին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի ու Մալաթիայի բաժիններ:

Դիտվել է՝ 1054

Մեկնաբանություններ